Home / Հայաստան / ՀՀԿ-ական բժիշկը հերքում է, որ ՀՀԿ-ականներն իրեն ծեծել են

ՀՀԿ-ական բժիշկը հերքում է, որ ՀՀԿ-ականներն իրեն ծեծել են

Արմավիրի գլխավոր վիրաբույժ Սամվել Ֆրանկյանը «Հայկական ժամանակ» օարթերթի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ապրիլի 3-ին Արմավիրում բախում է տեղի ունեցել Արմավիրի ՀՀԿ շտաբի անդամների և իր միջև, ինչի հետևանքով բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բժիշկը վստահեցրել է, որ լավ առողջական վիճակում է: Լրագրողի հարցին` ինչ միջադեպ է տեղի ունեցել բժշկի և Հանրապետական կուսակցության անդամների միջև, Ֆրանկյանը ծիծաղելով պատասխանել է. «Չի եղել: Ես անձամբ վարչության անդամներից եմ, նման բան չի կարող ֆիզիկապես լինի»:

Բժիշկը նշել է, որ Հանրապետական կուսակցության Արմավիրի կառույցի անդամ է և որ ինքը տարաձայնություններ չի ունեցել իր կուսակցական ընկերների հետ. «Բժիշկ մարդ եմ: Բժիշկ մարդը իրա համար…ես իմ հիվանդների հետ եմ, իմ գործերով»:

Ֆրանկլյանն առաջա-կել է «ՀԺ»-ի լրագրողին հանդիպել, որպեսզի վերջինս համոզվի, որ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

Ըստ նրա, լուրերը, համաձայն որոնց, բախման պատճառը եղել է այն, որ բժշկից պահանջել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել, իսկ նա հրաժարվել է` «անկապ խոսակցություններ են»:

Ֆրանկյանը նշել է, որ ինքն իրեն Հայաստանի Հանրապետությունում «շատ լիարժեք է զգում, շատ հավեսով  աշխատում է», իսկ առաջիկա ընտրություններում ձայնը միանշանակ տալու է ՀՀԿ-ին, և երկրորդ տարբերակ չկա:

Զրույցի վերջում լրագրողը հիշեցրել է Ֆրանկլյանին, որ նա խոստացել էր հանդիպել և ապացուցել, որ ամեն ինչ կարգին է, ինչին ի պատասխան բժիշկն ասել է.

«Հիմա ես ճանապարհով իջնում եմ Էջմիածնի կողմ: Այսօր չեմ վերադառնալու կամ ուշ, երևի»: