Ապրիլի 6-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը նույն օրը, ժամը 00.15-ին, «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է 47.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր, հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը: