Երևանի թաղամասերից մեկում` օլիգարխ թեկնածուի հետ հանդիպման ժամանակ մի բնակիչ, բուժման պատճառաբանությամբ, 100 հազար դրամ է խնդրել և ստացել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Նրա եղբոր կինը, որ տեգրոջ հետ վատ հարաբերություններ ունի, լսելով դրա մասին` նույնպես մոտեցել է օլիգարխին և 100 հազար դրամ խնդրել, բայց մերժվել է և սրտնեղած հեռացել, իսկ ուշ երեկոյան կինը մահացել է սրտի կաթվածից: Թաղամասի և պատգամավորի թեկնածուի անունը թերթը չի նշում: