Home / Տեսանյութեր / Մանկավարժական համալսարանից քիմիական պայթյունավտանգ նյութեր են տարհանել

Մանկավարժական համալսարանից քիմիական պայթյունավտանգ նյութեր են տարհանել

Մանկավարժական համալսարանն արդեն երկար տարիներ գտնվում էր քիմիական պայթյունավտանգ գոտում, հաղորդում է համալսարանի լրատվական ծառայությունը:

Մանկավարժականի քիմիական լաբորատորիայի նկուղում հիմնադրումից ի վեր կուտակվել էին խորհրդային տարիների զանազան քիմիական նյութեր, որոնք տարհանվել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների աջակցությամբ:

Փրկարարները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մի քանի ժամվա ընթացքում  համալսարանի նկուղից հանեցին մեծ քանակությամբ քիմիական նյութեր:

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը քիմիական նյութերի պահպանումը համալսարանում վտանգավոր է համարել:

«Դրանց մի մասը իդենտիֆիկացված չէին, կային նաև ժամկետանց ու գործածությունից դուրս եկած նյութեր: Պահեստը տարիներ շարունակ տեղափոխվել է տեղից տեղ, որի հետևանքով նյութերի մեծ մասը վնասվել է: Այսօր այդ նյութերը  գտնվում էին վթարային շենքում, ինչն ավելի էր մեծացնում վտանգը: Կարծում եմ՝ այս միջոցառումը նախաձեռնվեց ժամանակին», – ասել է ֆակուլտետի դեկանը:

Տարհանված քիմիական նյութերը ձեռք բերված համաձայնության արդյունքում կհանձնվեն Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, որտեղ կենթարկվեն մշակումների և համապատասխան լաբորատոր ստուգումների: