Մաշտոցի պուրակում 2 ամսից ավել բողոքի ակցիաներ անցկացնող ակտիվիստները որոշել են այսօրվանից դադարեցնել գիշերային նստացույցը, սակայն շարունակելու են ամենօրյա հերթապահությունը պուրակում: Այս մասին ասված է ակտիվիստերի տարածած հայտարարության մեջ:
«Ժամանակ առ ժամանակ իրականացվող շուրջօրյա նստացույցը նպատակ ունի մոբիլիզացնել մեր ուժերը, մեզ դարձնել ավելի կամային և տոկուն, մեր արմատական ու սկզբունքային տրամադրվածությունը փոխանցել հանրությանը և ժողովրդին: Հաջորդ շաբաթվանից սկսած` մենք սկսելու ենք կազմակերպվել ու մոբիլիզացվել Երևանի, Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի և այլ էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ:
Առաջիկայում մեր նախաձեռնություններն ու շարժումը առանձին և միասին հանդես կգան մի շարք ռազմավարական քայլերով ու ձեռնարկումներով, որոնց մասին ավելի մանրամասն կհայտարարվի շուտով», – ասված է հայտարարության մեջ: