Երևանի թիվ 5 ընտրատարածքում գտնվող Երզնկյան 39 հասցեի բնակարանի սեփականատեր Ժենյա Վարդանյանը պարզել է, որ իր տան վրա ավելի քան 10 հոգի է գրանցված, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Բացի դա, ցուցակներում Ժենյա Վարդանյանը տեսել է, որ ընտրացուցակում կա նաև գոյություն չունեցող հասցե` Երզնկյան 39գ, որտեղ գրանցված է Հայկ Սահակյան անուն-ազգանունով քաղաքացի: Վարդանյանը Արաբկիրի անձնագրային բաժանմունքում փորձել է հետաքրքրվել` գոյություն չունեցող Երզնկյան 39գ հասցեն ինչպես է հայտնվել ցուցակում:
Թերթի փոխանցմամբ` այնտեղից քաղաքացուն կոպտել են. «Դու այդ հասցեին հետ ի՞նչ գործ ունես, դրա համար խոսելու իրավունք չունես»: