Ամերիկյան Վիրջինիա-Բիչ քաղաքում ռազմական ինքնաթիռը ընկել է բնակելի տների վրա: The Associated Press-ի փոխանցմամբ` 7 մարդ է տուժել, 3-ը դեռևս անհայտ կորած են համարվում:
Քաղաքի հարևանությամբ մի քանի ռազմակայաններ են տեղակայված, այդ թվում` ԱՄՆ ռազմածովային ուժերի կայանը, որին էլ պատկանում է վթարի ենթարկված F-18 Superhornet կործանիչը: Ինքնաթիռի ղեկին երիտասարդ օդաչու է եղել, թեև նրան ուղղորդում էր փորձառու մասնագետը:
Զինվորականների տվյալներով ` ինքնաթիռի կործանման պատճառ է հանդիսացել տեխնիկական անսարքությունը:
Ընդհանուր առմամբ վթարի հետևանքով 40 բնակարաններ են վնասվել: