Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարծում է, որ Հայաստանի շահերից է բխում ճանաչել այլ ազգերի հանդեպ իրականացված ցեղասպանությունները, այդ թվում` Ռուանդայի ցեղասպանությունը, որի տարելիցը նշվում է այսօր:
Դեմոյանը, սակայն, նշել է, որ դա պետք է արվի բարձր պետական մակարդակով, և ոչ իր` «ընդամենը թանգարանի տնօրենի» կողմից:
«Նման որոշումները չպետք է համպատրաստից արվեն, դրանք լուրջ հաջորդական քայլեր են պահանջում և պետական մոտեցում», – ասել է Դեմոյանը: Նա հիշել է, որ վերջերս ԱԺ-ում քննարկված և մերժված օրինագիծը, որը վերաբերում էր Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտմանը: Այս հարցի քննարկմումը, օրինակ, ըստ Դեմոյանի, նախընտրական շահարկումների է ենթարկվել և լուրջ պատրաստված չի եղել: