«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներին և նրանց ծնողներին բաժանել է վարսավիրանոցներից օգտվելու հնարավորություն ընձեռող անվճար կտրոններ:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է ականատեսներից մեկը, կինը, որը բաժանել է այդ կտրոնները, ասել է` դա ապրիլյոթյան նվեր է: Ականատեսը նաև մեզ պատմել է, որ մեծ մասը հրաժարվել է ընդունել ԲՀԿ-ի անվճար կտրոնները: