Մի խումբ բազմազավակ ընտանիքներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները:
«Ներկայիս կառավարությունը, որը պետք է պաշտպանի և սատար կանգնի իր ազգի գենոֆոնդը պահպանող մի խումբ բազնազավակ մայրերին, որոնք Հայաստանում մի չնչին տոկոս են կազմում և մղվել են հետին պլան, բայց մեր մասին չեն հիշում և չեն էլ պատրաստվում քայլեր ձեռնարկելու մեր իրավունքները պաշտպանելու համար:
Հատկացրել են մի չնչին աղքատության նպաստ, որը (7 500 դրամ մեկ երեխան), մեզ պարգևատրելու փոխարեն աղքատներ ենք համարվում, արհամարված դպրոցում` մանկավարժների, հիվանդանոցում` բժիշկների և առհասարակ հասարակության կողմից և հաճախ լսում ենք արհամարական այս բառերը. «Չէիք կարող պահել` չբերեիք»», – նշում են ծնողները:
Նամակի հեիղնակներն ասում են, որ եթե Հայաստանին հարկավոր չեն նման ընտանիքներ, ապա «տոմսեր գնեք և մեզ ուղարկեք այնտեղ, որտեղ մեր և մեր երեխաների իրավունքները կպաշտպանեն և ում պետք կլինեն զինվոր և խելացի երեխաներ»:
Ծնողները խնդրում ենք Սերժ Սարգսյանին քննարկել հետևյալ պահանջները և պատասխանել իրենց.
- Ընդունել օրենք բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ.
- Բազմազավակ մայրերին հատկացնել գրքույկ;
- Պարգևատրել մեդալով և տալ հերոսուհի-մայր կոչում;
- Տրամադրել անվճար բուժօգնություն, վիրահատություն, բժշկական զննում բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին;
- Տրամադրել անվճար ուսուցում մասնավոր դպրոցներում և բուհերում:
- Բարելավել սոցիալական պայմանները.
- Զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը (գազ, ջուր, էլէկտրաէներգիա, և այլն) կամ տրամադրել հավելյալ գումար դրանց վճարման համար:
- Հատկացնել ամենամսյա թոշակ:
- Ապահովել բնակարաններով:
- Տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր:
- Հարգանք դեպի բազմազավակ մայրերը:
Նամակի տակ ստորագրել են` Անգին Խաչատրյան` 10 երեխա, Սառա Մկրտչյան` 8 երեխա, Ելենա Գալստյան` 6 երեխա, Հասմիկ Կարապետյան` 9 երեխա, Մարիամ Արմենյան` 10 երեխա, Հասմիկ Հարությունյան` 7 երեխա, Մարատ Պետրոսյան` 7 երեխա, Սամվել Մաթևոսյան` 8 երեխա, Կարինե Մելքոնյան` 12 երեխա, Գյոզալ Թամոյան` 9 երեխա, Արմենուհի Մանուկյան` 11 երեխա, Քրիստինե Բաբայան` 5 երեխա, Տիգրանուհի Տեր- Աբելյան` 4 երեխա: