Home / Հայաստան / Երեք զինծառայող Տավուշի մարզում պայթել են ականի վրա

Երեք զինծառայող Տավուշի մարզում պայթել են ականի վրա

Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում մարտի 31-ին հակահետևակային ականի պայթյունից ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ թեև այդ տարածքում արգելվում է քայլել, քանի որ այն ականապատ է, այնուամենայնիվ, զինծառայողներն անհասկանալի պատճառներով մտել են այդ հատված: Պայթյունի հետևանքով շարքային զինծառայողներ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը և ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Թերթը նշում է, որ զինծառայողներից մեկի ոտնաթաթը պոկվել է, վերջինիս վիրահատել են զինվորական հոսպիտալում:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչ Մերի Սարգսյանը թերթի հետ զրույցում ասլե է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1-ին մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: