ՀՀ վարչական դատարնը երեկ կրկին մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցը, որը վերջինս ներկայացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ` պահանջելով անվավեր ճանաչել այն որոշումը, որով նա չէր ընդգրկվել Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
ԿԸՀ-ն դուրս էր թողել Սուքիասյանին ցուցակից` հիմք ընդունելով Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության գրությունը, ըստ որի վերջինս խնդրել էր անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Սուքիասյանին տրված տեղեկանքը` վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում մշտապես բնակվելու մասին:
Նշենք, որ ավելի վաղ Սուքիասյանի փաստաբանները հայտարարել են, որ կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: