Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի քույրը` Ռենդի Ցուկերբերգը այժմ զբաղված է նոր «Սիլիկոնե հարթավայր» ռեալիթի-շոուի թողարկման աշխատանքներով, հայտնում է utro.ru-ն:
Bravo հեռուստաալիքով թողարկելիք ռեալիթի շոուն պատմելու է նոր ինտերնետ ծրագրերի վրա աշխատող երիտասարդ ծրագրավորողների առօրյայի մասին: Հեռուստաալիքը մտադիր է ցույց տալ ծրագրավորողների կյանքի «մութ» կողմը:
Ռենդի Ցուկերբերգը լքել է Facebook-ը նախորդ տարի, հաղորդելով, որ մտադիր է սեփական գործունեությունը սկսել: