Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այցելել է Ֆրանս-թուրքական ֆեդերացիայի 10-րդ կոնգրեսը, որտեղ հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «զրպարտանք և դատարկաբանություն»:
Նշենք, որ ֆրանս-թուրքական հարաբերությունների վատթարացման ընթացքը կանգ առավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակաիրավական ճանաչեց ավելի վաղ երկրի Խորհրդարանի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագիծը:
Խոսելով Կոնգրեսի 10,000 մասնակիցների առջև Բեհչելին ասել է, որ Ցեղասպանության ժխտման մասին օրինագիծը «լի է ստով»:
«Հայկական սփյուռքի օգնությամբ մեզ մեղադրյալի աթոռին նստեցնել ցանկացող մարդիկ տանուլ տվեցին: Հայկական սփյուռքն այժմ պետք է ավելի խելացի դառնա»,-ասել է կուսակցական առաջնորդը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան իր պատմությունից ամաչելու որևէ բան չունի, և ոչ էլ ուրիշներից պետք է նոր բան սովորի: