Home / Հայաստան / Քսենիա Սոբչակի` Պուտինի մասին հարցը սկանդալ է հրահրել (Տեսանյութ)

Քսենիա Սոբչակի` Պուտինի մասին հարցը սկանդալ է հրահրել (Տեսանյութ)

Ռուսաստանյան «Նիկա» Կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը փորձել է բարեգործության համար մրցանակի արժանացած դերասանուհի Չուլպան Խամատովային քաղաքական բանավեճի մեջ ներքաշել:

Սոբչակի հարցը հաջորդել է դերասան Եվգենի Միրոնովի այն հայտարարությանը, ըստ որ «չնայած դերասանուհին իր օրվա մեծ մասը տրամադրում է բարեգործությանը, գտնվում են անբաններ, ավանտյուրիստներ և պարզապես տականքներ, որոնք քննադատում են նրա գործունեությունը»: Այս խոսքերից հետո հեռուստահաղորդավարուհին փորձել է ճշտել Խամատովայից` արդյոք վերջինս կպաշտպաներ ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինին, եթե չլիներ բարեգործական հիմնադրամը: Դահլիճը սուլոցով է ընդունել Սոբչակի հարցը:

Սոբչակի հարցին Խամատովան պատասխանել է. «Սա կինոյի տոն է, եկեք այն չդարձնենք քաղաքական»:

Ավելի ուշ իր Թվիթերում Սոբչակը գրել է, դերասան Եվգենի Միրոնովի ելույթից հետո պարզապես չէր կարող այդպիսի հարց չտալ: