Ռուսաստանյան «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մաս կազմող ТНТ հեռուստաալիքը Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնի համար 7,5 միլիոն ռուբլի է վճարել (250 մլն դոլար): «Ինտերֆաքսի» տեղեկություններով` «Գազպրոմբանկը» 2011 թվականի զեկույցում ներկայացրել է նախորդ տարվա դեկտեմբերին կնքված գործարքի արժեքը:
ТНТ հեռուստաալիքի կողմից պորդյուսերական կենտրոնի գնման մասին հայտնի դարձավ 2012 թվականի հունվարին: Այդ ժամանակ ТНТ հեռուստաալիքը հայտնեց, որ ձեռք է բերել Comedy Club Production (CCP) ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 75 տոկոս մինուս մեկ բաժնետոմսը, սակայն հրաժարվել էր հայտնել գործարքի արժեքը:
«Գազպրոմբանկի» զեկույցում ասվում է, որ գործարքի ընդհանուր գումարը 10,2 մլն ռուբլի է կազմում: Մնացյալ 2,7 մլն պետք է վճարվի առաջիկա երեք տարիների ընթացքում` կախված Сomedy Club-ի կողմից իրականացված ծրագրերի վարկանիշերից: Comedy Club Production-ի ողջ բիզնեսի արժեքը այսկերպ 13,6 մլն ռուբլի է կազմում:
2007 թվականին հիմնադրված Comedy Club Production-ը համարվում է ТНТ-ի հաղորդումների հիմնական մատակարարը: Ընկերությունը ТНТ-ի համար ստեղծում է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Наша Russia», «Убойная сила», «Дом-2», ինչպես նաև «Ունիվեր» և «Ինտերններ» սերիալները:
Հեռուստահաղորդումների ստեղծումից բացի, Comedy Club Production-ը նաև ղեկավարում է Comedy TV արբանյակային հեռուստաալիքը և զբաղվում է ֆիլմերի նկարահանմամբ:
Սինգապուրում գրանցված Comedy Club Production ընկերության գլխամասի հիմնական տնօրեններն են գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն ու գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանը: