Ուկրաինական Femen շարժման ակտիվիստները որոշել են կտրվել միջազգային խնդիրներից և մարդկանց ուշադրությունը կրկին հրավիրել իրենց հայրենիքի վրա: Աղջիկները իրենց ավանդույթի համաձայն տոպլես–ակցիա են անցկացրել, այս անգամ` Կիևի սուրբ Սոֆիայի տաճարի զանգակատանը: Այս անգամ ակցիան ավելի շատ հասարակական-իրավապաշտպանական բնույթ էր կրում, քան քաղաքական,
Femen-ը բողոքում էր հղիության արհեստական ընդհատման օրինագծի դեմ:
Սա առաջին դեպքը չէ, երբ աղջիկները ակցիա են կազմակերպում եկեղեցու հարևանությամբ: Նախորդ տարվա դեկտեմբերին ակտիվիստները ակցիա անցկացրեցին Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարի մոտ` «Աստված, թագավորին քշի» կարգախոսով:
Այս անգամ Femen-ի 5 ակտիվիստներ բարձրացել էին զանգակատուն և այնտեղից կախել սև, 7 մետրանոց պաստառ` սպիտակ «STOP» գրառումով: