2012թ. ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Նելլի Բաղդասարյանը մոնիտորինգ իրականացնելու նպատակով դատական նիստին ներկայացած Հելսինկյան ասոցիացիայի մոնիտոր Արման Վեզիրյանից նախ պահանջել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ապա դատական նիստի մասնակից փաստաբանից և մեղադրողից ճշտել է` արդյոք դեմ չեն նրանք նիստի մոնիտորինգին: Ստանալով դրական պատասխան` դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում է կայացրել թույլատրել մոնիտորի մասնակցությունը դատական նիստին:
Ինչպես հայտնում է Հելսինկյան ասոցիացիան, այդ ամենը կրկնվել է նաև նույն օրը կայացած մեկ այլ դատական նիստին:
«Ինչ օրենքով է առաջնորդվել դատավոր Նելլի Բաղդասարյանը դռնբաց դատական նիստին դիտորդի մասնակցությունը թույլատրելու համար, դժվար է ասել, քանի որ նման օրենք գոյություն չունի: Հավատանք, որ փոխե՞նք: Ո՞ւմ հավատանք, որ փոխենք դատական համակարգը», – նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: