Անցած հինգշաբթի իրավապահները ցանկացել են ձերբակալել ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ այս պահին ՀՔԾ-ում քննվում է ոստիկանության զորքերից ապօրինի զենք–զինամթերք վաճառելու մեղադրանքով գործը, որում շոշափվում է Գաբրիելյանի անունը։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն, Գելին չեն ձերբակալել միայն այն պատճառով որ Սերժ Սարգսյանի մոտ նրա համար բարեխոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։ Ըստ նույն աղբյուրների՝ Պարգև Սրբազանն ու Գելը բարեկամական կապ ունեն, նրանք զարմիկներ են։