Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ուսանողներին սուտ է ասել, պնդում է թերթը

Սերժ Սարգսյանն ուսանողներին սուտ է ասել, պնդում է թերթը

Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ընտրությունների վերաբերյալ պարզաբանումներ է տվել, որոնք ոչ միայն հայկական իրականության հետ կաու չունեն, այլ նաև ՀՀ ընտրական օրենսգրքից չեն բխում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Հայաստանից բացակայողներին ընտրացուցակներից չհանելու առնչությամբ նա ասել է, թե իբր ընտրացուցակում ընդգրկելը դեռ չի նշանակում քվեարկել։ Իսկ ընտրողների թիվն ավելացնելու մեջ միտում տեսնողները, ըստ նրա, կարող են քվեարկությունից հետո անձամբ համոզվել, որ բացակաները չեն քվեարկել։ Սերժ Սարգսյանի ասածը սուտ է, քանի որ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրողների կողմից քվեարկության օրը ստորագրված ցուցակները գաղտնի են։ Արգելվում է դրանք պատճենահանել, որ հնարավոր չլինի րդարզել՝ ով է քվեարկել, ով՝ ոչ», – Սերժ Սարգսյանի խոսքերի առնչությամբ նշում է օրաթերթը։