Այսօր Արագածոտնի մարզի Ուշի գյուղում Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանդիպման ժամանակ ոստիկանական մեքենան մոտեցել է հավաքվածներին և բարձրախոսով հայտարարել է, որ հավաքն արտոնված չէ, սակայն եթե հավաքի խաղաղ բնույթը պահպանվի, իրենք կաջակցեն դրա անցկացմանը:
Հայտարարությանն ի պատասխան` ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոստիկանների նման պահվածքը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստան» կարգախոսը: Ըստ Փաշինյանի` միայն Սերժ Սարգսյանի պատկերացրած Հայաստանում նախընտրական հանդիպումը կարող են չարտոնված անվանել:
«Չեմ հասկանում, Սերժ Սարգսյան, դու քեզ ձե՞ ռ ես առնում: Քեզ ենք ասելու «Առաջ, Հայաստան», որ ռադ լինես` գնաս: Ապօրինությունների տե՞ղ եք ման գալիս: Սա այդ տեղը չէ; Ես ձեզ տեղը կասեմ, գնացեք` քննեք», – ասել է Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի` դա այն տեղն է, որտեղից, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը «4 միլիարդ թռցրեց» և նման կարողության տեր դարձավ:
«Ինչպես Սերժ Սարգսյանի եղբայրը, որը 10 տարի առաջ «ՊԱԶ»-ի վարորդ էր, 5 միլիարդի տեր դարձավ: Կարելի է ձեռնարկ հրատարակել, թե ինչպես են 10 տարում դառնում նման կարողության տեր: Մեկ էլ գնացեք քննեք, թե Սերժ Սարգսյանը ոնց ա ձեզանից վերցրած դոլարները Մոնտե-Կարլոներում վատնում, ինչպես ասել էր Վիկտոր Դալլաքյանը: Դալլաքյանին կանչեք որպես վկա, Սերժ Սարգսյանին ու նրա եղբայրներին էլ` որպես մեղադրյալ», – ասել է Փաշինյանը: