Պետական դավաճանության մեջ մեղադրված և ապրիլի 4-ին դատարանի որոշմամբ 10 տարի ազատազրկման դատապարտված Աշոտ Չտրկյանի (լուսանկարում` սպիտակ վերնաշապիկով) և Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպանները, ինչպես նաև 1,5 տարի ազատազրկման դատապարտված Արթուր Ավետիքյանի փաստաբանը բողոքարկելու են դատարանի որոշումը: Այս մասին պաշտպանները հայտնել են Epress.am-ի հետ զրույցում:
Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը և Մաթևոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը մտադիր են նաև մամուլի ասուլիս հրավիրել, որպեսզի հայտնեն դատարանի անօրեն որոշման մասին:
Ասուլիսը տեղի կունենա գալիք շաբաթ, փաստաբանները համաձայնեցնում են հարցը նաև Փաստաբանների պալատի հետ:
«Հ1-ը միայն դատավճռի օրը եկավ, նկարահանում արեց: Ես ասացի` նրանք պռոպագանդայի վարչություն են, ոչ թե ԶԼՄ: Ասուլիս անում ենք, որ շատ լրագրողներ գան, գրեն, որ սթափվեն և իրենց մի քիչ լրագրող զգան, ոչ թե ագիտացիայի գործիք»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Հարություն Բաղդասարյանը:
Դատավճռի մասին հոդվածն ու տեսանյութը` այստեղ: