Home / Հայաստան / ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կիսում են նախարարություննե՞րը

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կիսում են նախարարություննե՞րը

Քարոզարշավը դեռ նոր-նոր է սկվել, բայց իշխանության վերնախավում արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում, գրում է «Երկիր» օրաթերթը։

Թերթի աղբյուրները պնդում են, որ, երբ ձևավորվի նոր կառավարություն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և կրթության ու գիտության նախարարների պորտֆելները. առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿ-ն։

«Մեր տեղեկությունների համաձայն՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այնքան էլ դեմ չէ իր պորտֆելը հանձնելուն։ Նա.նախընտրում է ավելի հանգիստ պաշտոն, ասենք՝ դեսպան որևէ երկրում։ Հակառակ նրան՝ առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը չի կարողանում. համակերպվել նախարարի պաշտոնը թողնելու մտքի հետ», – նշում է թերթը։