Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով՝ հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի՝ 80% ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին։
Այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է, նշում է թերթը։
Հարցի առնչությամբ թերթը զրուցել է մարզպետի հետ:
«Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն` ռեկորդային թիվ ապահովել», – ասել է Խաչատրյանը: