Քաղաքացի Երվանդ Կարապետյանը երեկ դիմել է բնապահպաներին ` առաջարկելով Մաշտոցի պուրակում ցուցադրել Տիգրան Պասկևիչյանի ու Արա Շիրինյանի «Հայաստանի կոսված գարունը» և «Ա1+» հեռուստաընկերության կողմից պատրաստված «Օրագիր» ֆիլմերը, որոնք պատմում են մարտի 1-ի մասին: Epress.am-ի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ բնապահպանները խոստացել են քննարկել իր առաջարկը, քանի որ «մի քիչ «բան» թեմայա, դրա համար»:
Epress.am-ը փորձել է բնապահպաններից ճշտել` արդյոք ֆիլմերի ցուցադրումը այգում տեղի կունենա, թե ոչ: Բնապահպան ակտիվիստ, այգում քաղաքացիական ամբիոնի, ցուցադրությունների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող խմբի անդամ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հայտնել է, որ ֆիլմերը ցուցադրման հարցը քննարկելու են այսօր երեկոյան և ապա կհայտնեն Երվանդին իրենց որոշման մասին:
Հիշեցնենք, որ Երվանդ Կարապետյանը երեկ պիկետ է անցկացրել նաև Հանրային հեռուստատեսության շենքի մոտ` պահանջելով նշված ֆիլմերը ցուցադրել Հ1-ի եթերում:
Լուսանկարը` Արման Վեզիրյանի