Բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերը վաճառել է 30 տարի առաջ ձեռք բերած իր առաջին Palace Theatre թատրոնը, որպեսզի փակի մյուս թատրոնների պարտքերը, հայտնում է mk.ru-ն:
Վեբերի պարտքը արդեն հասել էր 90 մլն ֆունտի: Կոմպոզիտորը ստիպված է մեծ գումարներ հատկացնել իր մեկ այլ` Theatre Royal Drury Lane թատրոնի ներքին ոսկեզօծ հարդարանքի պահպանման համար:
«Ես վաճառում եմ Palace Theatre-ը, որովհետև սիրում եմ այդ թատրոնը»,-ասել է Վեբերը:
Այս Թատրոնը նրա տունն է եղել 40 տարի շարունակ, այն ժամանակից, երբ 1972 թվականին «Palace Theatre»-ում կայացավ «Հիսուս Քրիստոսը-սուպերաստղ» ռոք-օպերայի պրեմիերան: 1983-ի Վեբերը գնեց թատրոնի շենքը: Դա նրա առաջին սեփական թատրոնն էր:
Վեբերը տարիներ շարունակ աշխատել է հենց այս շենքում և գրել իր հայտնի «Օպերայի ուրվականը» մյուզիքլը: