ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հորդորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս մայրքաղաք Երևանում ընդամենը 1 նախընտրական հանդիպում անցկացնի, փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները:
Թերթը նաև նշում է, որ այդ հանրահավաքը լինելու է միայն Մատենադարանի մոտ: Օրաթերթի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից:
«Մենք ունենք մշակված նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը և շարժվում ենք այդ ռազմավարության համաձայն` առանց որևիցե մեկի հետ որևէ պայմանավորվածության», – ասել է Գալստյանը: