Home / Հայաստան / Դնեպրի ափին քայլող և գրականությունից խոսող ուկրաինուհիներն աշխարհում ամենագեղեցիկն են

Դնեպրի ափին քայլող և գրականությունից խոսող ուկրաինուհիներն աշխարհում ամենագեղեցիկն են

Հոնկոնգյան հեղինակավոր Travelers Digest պարբերականը կազմել է զբոսաշրջության տեսանկյունից աշխարհի ամենագրավիչ քաղաքների վարկանշային աղյուսակը` կախված այնտեղ բնակվող աղջիկների գրավչության աստիճանից: Հոնկոնգի մասնագետների կարծիքով` աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներն ապրում են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

«Դժվար է հավատալ, որ նման գեղեցկություն առհասարակ գոյություն ունի,-իր հիացմունքն է հայտնում հոնկոնգյան պարբերականը: -Դնեպրի ափին կարող եք անհավանական մեծ քանակությամբ գեղեցիկ աղջիկներով հիանալ: Արտաքին գեղեկությունից բացի, ուկրաինացի աղջիկները նաև չափազանց հետաքրքիր զրուցակիցներ են: Նրանք լավ կրթված են և միշտ պատրաստ են գրականության կամ փիլիսոփայության վերաբերյալ զրույց վարել»,-նշում է պարբերականը:

Երկրորդ պատվավոր տեղում են Ստոկհոլմի բնակչուհիները: «Այն, ինչ տեսնում եք շվեդական գարեջրի գովազդում, իրականություն է: Շվեդիայում իսկապես ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք»,-նշում է Travelers Digest-ը:

Աղյուսակի երրորդ տեղում Նյու Յորքի աղջիկներն են: Նյույորքցի կանայք իրենց գեղեցկությամբ պարտական են մշակութային և էթնիկ բազմազանությանը: «Նորաձև ճարպիկ աղջիկներ, շքեղ մոդելներ և հմայիչ հիպիներ»,-այսպես են փորձագետները բնութագրում Ամերիկայի գեղեցկուհիներին:

Չորրորդ և հինգերորդ տեղերում են Բուենոս Այրեսն ու Վարնան: Առաջինը Լատինական Ամերիկայի ամենագեղեցիկ կանանց երկիրն է, վստահ են ռեյթինգի հեղինակները: «Այստեղ անգամ մթնոլորտն է լցված ռոմանտիկայով: Այցելեք այդ քաղաքը և ինքներդ ձեզ ծառայություն մատուցեք, խնդրեք ձեզ տանգո պարել սովորեցնել ամենագեղեցիկ կանանցից մեկին, որ դուք երբևէ տեսել եք»: Դե իսկ Վարնան պարզապես դրախտավայր է Եվրոպայում `տաք ծովով և բնապատկերներով:

«Բոլոր նրանք, ովքեր դաստիարակվել են սառը պատերազմի ժամանակաշրջանի կարծրատիպերով և վստահ են, որ ռուս աղջիկները ձանձրալի են, այցելեք Մոսկվա և դուք հակառակում կհամոզվեք: Բարձրահասակ շիկահերներ, սևահերներ: Կապուտաչյա աստվածուհիներ»,-այսպես է պարբերականը բնորոշում ռուս աղջիկներին: Ի դեպ, փորձագետները նշում են, որ ի տարբերություն Կիևցի աղջիկներին, մոսկվացիների հետ այդքան էլ հեշտ չէ զրույցի բռնվել:

Գեղեցիկ աղջիկներով առանձնացող քաղաքների թվում են նաև Թել Ավիվը, Ամստերդամը, և Սեուլը (բոլոր տղամարդիկ սիրում են ասիացիներին, դա գրեթե գիտական փաստ է) և Մոնրեալը: