Ապրիլի 12-ին Թբիլիսիում տեղի է ունեցել հայտնի հայ դրամատուրգ, արևելահայկական թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
Միջոցառման նախաձեռնությունը պատկանում է Թբիլիսիի հայերի միությանը և Թբիլիսիի քաղաքային խորհրդարանին:
Հոբելյանական միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, Թբիլիսիի հայ մտավորականության ներկայացուցիչները և այլք: