Թիվ 9 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Սադոյանը կաշառք չի բաժանում, գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, 5 կամ 10 հազարական դրամ կաշառք բաժանելու փոխարեն նա նախընտրում է 40-50 հազարով «աշխատողներ» վարձել, ովքեր և ստացած գումարի դիմաց կապահովեն համապատասխան ձայներ:
«Յուրաքանչյուր «աշխատող» պետք է ապահովի ոչ պակաս, քան 10 ձայն: Ստացվում է` Սադոյանը դեռ մի բան էլ շահում է այս գործարքից, քանի որ օրեցօր մեկ ձայնի դիմաց ընտրակաշառքի գինը բարձրանում է», – գրում է թերթը: