Ապրիլի 12-ին Արմավիր գյուղի չգործող գինու գործարանի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտից անհայտ առարկա գտնելու և դրա հետ անզգույշ վարվելու արդյունքում առաջացած պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 28-ամյա Էդգար Բ.-ն, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Քաղաքացին բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: