Արտաշատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն այս օրերին լծվել է ՀՀԿ-ի և թիվ 17 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Կարինե Պողոսյանի քարոզարշավին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Արտաշատի մի խումբ բնակիչներ:
Թերթը հիշեցնում է, որ Արսեն Աբրահամյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, իսկ Կարինե Պողոսյանը` Աբրահամյանի զարմուհին: Այս իրողությունն ուշագրավ է նրանով, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս հարկադիր արձակուրդի ուղարկեց Արթիկի ոստիկանապետին, որպեսզի իր լծակները չծառայեցնի ՕԵԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով որպես Աժ պատգամավորի թեկնածու առաջադրված եղբոր օգտին: Իսկ Արսեն Աբրահամյանը ոչ միայն շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել, այլև իր լծակներն է օգտագործում ՀՀԿ-ի քարոզարշավի համար: