ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքների հետ մեկնտեղ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում նշված օրենքի վերաբերյալ քվեարկության ժամանակ սկանդալային միջադեպեր էին գրանցվել:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ անցել էր ԱԺ-ում 67 ձայնով, որից հետո քվեարկության շուրջ սկանդալ էր բռնկվել:
Քվեարկությունից առաջ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պահանջել էր հաշվել դահլիճում ներկա պատգամավորներին` պնդելով, որ քվորում չկա: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ քվորում կա, և քվեարկությունը կայացել է:
Այնուհետև Լարիսա Ալավեդրյանը փաստել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկում:
Թեև միջադեպի մասին տեղեկատվությունն ուղարկվել էր ՀՔԾ, ԱԺ-ն որոշել է չպատժել ուրիշի փոխարեն կոճակը սեղմողներին:
Օրինագիծն ընդունվել էր 2-րդ ընթերցմամբ: