Home / Տեսանյութեր / Հրապարակախոսը չի հասկանում` ինչու է ՀԱԿ անդամի եղբայրը դիմավորում Սերժ Սարգսյանին

Հրապարակախոսը չի հասկանում` ինչու է ՀԱԿ անդամի եղբայրը դիմավորում Սերժ Սարգսյանին

Հրապարակախոս  Հրանտ Տեր-Աբրահամյանն այսօր իր Facebook-ի էջում  անդրադարձել է այսօրվա ՀՀԿ  քարոզարշավին  և  մամուլում տարածված լուրերին, թե Սերժ Սարգսյանին քարոզարշավին դիմավորելու է ՀԱԿ անդամ  Հանրապետութուն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայրը:

«Հայաստանյան քաղաքակնությունը ոնց-որ տուն-տունիկ լինի: Խզմալյանի վրա էինք ծիծաղում, հիմա էլ Արամ Սարգսյանի եղբայրը Սերժին ա դիմավորում քարոզարշավի ընթացքում: Հետո՞, այ ձեր ցավը տանեմ: Հասկացանք, մարդը կնոջ համար պատասխանատու չէ, ախպերը՝ ախպոր, բան չունեմ ասելու, բայց տենց չի լինում, էլի, մի հատ կողմնորոշվեք: Մի ախպերն ասի ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին, մյուսը՝ քարոզարշավի ժամանակ հանցավորի պարագլխին դիմավորի: Ողջ հարգանքով հանդերձ……չեմ ընդունում»,- գրել է հրապարակախոսը:

Նա նաև նշել է, որ մեծ տարբերություն է տեսնում կոնկրետ ՀՀԿ անձանց հետ լավ հարաբերություններ ունենալու և քարոզարշավին մասնակցելու մեջ: