Home / Հայաստան / ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճել են Աջափնյակում

ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճել են Աջափնյակում

Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքում, ուր պատգամավոր դառնալու հայտ են ներկայացրել չորս թեկնածուներ` ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը, Արմեն Մարտիրոսյանը` «Ժառանգությունից» և ՀԱԿ ներկայացուցիչ Ավետ Պողոսյանը, օր օրի նախընտրական իրավիճակն էլ ավելի է թեժանում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, երեկ «ձայներ փախցնելու» գործընթացի ժամանակ իրար են «բախվել» ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական ակտիվիստները, որոնց հիմնական կռվախնձորը Հալաբյան թաղամասում մարդկանց ցուցակագրելու, այսինքն` «ձայն հավաքելու» խնդիրն է եղել:

«Կռվի «տոն տվողը» ՀՀԿ-ական ակտիվիստ Կարենն է եղել, որը շրջանառվող լուրերի համաձայն, սկանդալ է սարքել ԲՀԿ-ական այն երիտասարդների հետ, որոնք փորձել են այդ տարածքում քարոզչական աշխատանքներ իրականացնել: Օրվա երկրորդ կեսին`երկու կողմից էլ բարձրաստիճան դեմքերի միջամտության արդյունքում` ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդների միջև ծագած կոնֆլիկտը հարթվել է: Եվ չնայած սրան` այստեղ ևս ընտրական լարված մթնոլորտը ամեն պահի կարող է «պայթել»», – գրում է «ՉԻ»-ն: