Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանի վստահված անձինք այսօր նախընտրական քարոզչություն անցկացնելու ժամանակ բախվել են խոչընդոտի:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Գայանե Առուստամյանը, նրա վստահված անձինք շրջել են Աճառյան 33 շենքի բնակարաններով` օրենքով սահմանված քարոզչության շրջանակներում Հայ Ազգային Կոնգրեսի բուկլետներ բաժանելով, սակայն թիվ 23 բնակարանի բնակիչը, ով աշխանում է ՀՀԿ-ի համար, հայտարարել է, որ արգելում է նշված շենքում որևէ քարոզչություն իրականացնել, քանի որ այդ շենքում «բոլորը ՀՀԿ-ական են»:
Գայանե Առուստամյանի խոսքով` իր մարդկանց խումբը չի արձագանքել տղամարդու ագրեսիային և լքել է տարածքը` միջադեպերից խուսափելու համար:
Պատգամավորի թեկնածուն կոչ է անում ոստիկանությանն այս միջադեպը ընդունել որպես հանցագոծության մասին տեղեկատվություն: