Սյունիքում իր քարոզարշավը զուռնա-դհոլով է անցկացնում ՕԵԿ-ը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ նման քարոզարշավային ոճը նորաթուխ ՕԵԿ-ական, ՊՆ մամուլի նախկին խոսնակ, գորիսեցի Դավիթ Կարապետյանի գաղափարն է:
«Հրապարակի» տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ Գորիսում նա համերգներ է կազմակերպում` հայտնի երգիչների ու դերասանների մասնակցությամբ: