Home / Հայաստան / «Միկան» շարունակում է հաղթել. չեմպիոնն ու փոխչեմպիոնը՝ հետ են մնում

«Միկան» շարունակում է հաղթել. չեմպիոնն ու փոխչեմպիոնը՝ հետ են մնում

Երևանի «Միկան» Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային 3 խաղերում միայն հաղթանակներ է տարել: Այսօր «Միկան» պարտության մատնեց Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսին», որն առաջին 3 հանդիպումներում ընդամենը 1 միավոր է նվաճել:

«Ուլիսի» դարպասը «Միկան» երկու անգամ գրավեց 11-մետրանոցներից: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Աղվան Մկրտչյանը: «Ուլիսի» կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձաբ Դավիթ Գրիգորյանը, ով անցում կատարելուց հետո գրավեց մրցակցի դարպասի մոտակա վերևի անկյունը:

Նշենք, որ երեկ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նույնպես պարտություն է կրել «Գանձասարից», և «Ուլիսի» նման 9 հնարավորից 1 միավոր է վաստակել:

«Միկային» այժմ կարող է հասնել միայն «Շիրակը», ով վաղը Երևանում կմրցի «Բանանցի» հետ:

Մրցաշարային աղյուսակ.

Միկա – 9 միավոր

Գանձասար – 7 միավոր

Իմպուլս – 6 միավոր

Շիրակ – 6 միավոր

Ուլիս – 1 միավոր

Փյունիկ – 1 միավոր

Բանանց – 1 միավոր

Արարատ – 0 միավոր