Home / Տեսանյութեր / Թուրքիայում պատենտավորել են «Եկա, տեսա, հաղթեցի»-ն

Թուրքիայում պատենտավորել են «Եկա, տեսա, հաղթեցի»-ն

Թուրքիայի հյուսիսային Տոկատ գավառի Զիլե քաղաքի իշխանությունները հայտարարել են Հուլիոս Կեսարի հայտնի «Եկա, տեսա, հաղթեցի» արտահայտության պատենտավորման մասին, որը, ինչպես հայտնի է, նա հնչեցրել է այս շրջանում գտնվող 4000 տարվա պատմություն ունեցող պալատում, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Արտահայտությունը պատենտավորելու համար երկուսուկես տարի է պահանջվել, ասել է քաղաքապետ Լյութֆի Վիդինելը:

«Արտահայտության հեղինակային իրավունքները պատկանում են քաղաքապետարանին առաջիկա 10 տարիների ընթացքում: Մենք պատրաստվում ենք ամեն տաս տարին մեկ թարմացնել այն: Տեղական ծխախոտային ընկերությունը օգտագործում է արտահայտությունը որպես իր բրենդային տարբերանշանի մի մաս և մենք մտադիր ենք փոխհատուցում պահանջել նրանցից հեղինակային իրավունքների օգտագործման համար: Գումարները կտրամադրվեն ծխախոտի դեմ պայքարի ֆոնդին», – ասել է Վիդինելը:

Մ.թ.ա 47 թվականի մայիսին Հուլիոս Կեսարը Փոքր Ասիայում` Զիլե քաղաքի մոտակայքում ընդամենը 4 ժամում պարտության է մատնել Միհրդատ VI Եվպատորի որդուն՝ Փառնակեսին և Հռոմ ուղարկած նամակում գրել է. “veni, vidi, vici” («Եկա, տեսա, հաղթեցի»):