Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի գրասենյակը ստորագրել է լոռեցիներին ուղղված կոչը հետևել «պատվախնդիր գյումրեցիների օրինակին», որոնք «իրենց հատուկ` կտրուկ գործողություններով քաղաքից պարզապես վտարել են» Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Գյումրիում հարձակվել և բռնություն էին կիրառել, մասնավորապես, իրավապաշտպան Գեորգի Վանյանի նկատմամբ:
Կոչը ստորագրել են նաև.
Լոռու Մարզի ԵԿՄ
«Հատուկ գունդ» ՀԿ
«Երիտասարդ երկրապահ» Կազմակերպություն
ԵԿՄ Վանաձորի միություն
Լոռու մարզային բաժանմունք
«Թռիչք» կրթամշակութային և խորհրդատվական ՀԿ
«Հուսատու» ՍԲՀԿ նախագահ
ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունք
«ՀՍԻԿ» ՀԿ
«Ոսկե միջին» հասարակական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Հունական համայնք
Լոռու մարզի համատիրություների կենտրոն ՀԿ
ОО «Очаг русской культуры»
Ռուսական մշակույթի օջախ
Լոռու Զարգացման Կենտրոն
«ՕՐՐԱՆ» Հաշմանդամների ԲՀԿ
Արմենական ՌԱԴ «Վանաձոր» ակումբ
«Ինֆորմացիոն կենտրոն» ՀԿ
Վանաձորի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոն
«Առավոտ» բարեգործական հասարակական կազմակերպություն
ՀՅԴ «Գուգարք» կոմիտե
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Վանաձոր – Գուգարք» տարածքային կազմակերպություն
Վանաձորի «Ժառանգություն» կուսակցություն
ՀՀԿ Վանաձորի երիտասարդական կազմակերպություն
ՀՀԿ Լոռու «Երիտասարդական թև»
Լոռու «Ուսանողական միավորում»
ՀԵՀ Լոռու մարզային կենտրոն
ՎՊՄԻ Ուսանողական խորհուրդ
ՀՊՃՀ Ուսանողական խորհուրդ
ՀԱԿ Վանաձորի գրասենյակ
«Մտավորական կանայք» ՀԿ
«Ազգային միաբանություն» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպություն
«Հայոց արծիվներ» Լոռու մարզային կազմակերպություն
«ՄԻԳ» Հեռուստառադիոընկերություն
Migtvr.com կայքում նշված հայտարարության մեջ ասված է. «Այսպես կոչված` Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ձեռնարկը` Հայաստանում կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, Երևանում և Գյումրիում ձախողվելուց հետո փորձ է արվում իրականություն դարձնել Վանաձորում: Ոմն Գեորգի Վանյան, ակնհայտորեն ոգևորված ոչ միայն հայ-ադրբեջանական բարեկամությանն իր «նպաստը» բերելու սին ցանկությունից, այլև արևմտյան ինչ-որ կենտրոններից ստացած դրամաշնորհը իրացնելու շահախնդրությունից, այս անգամ Լոռու մարզն ու նրա կենտրոն Վանաձորն է ընտրել իր ազգադավ նպատակներին հասնելու իբրև թե հարմար վայր:
Պատվախնդիր գյումրեցիներն այս ազգադավ ձեռնարկումին օրերս պատասխանեցին ըստ արժանվույն` ոչ միայն «ՈՉ» ասելով «միջոցառում» կոչված դավաճանության կազմակերպիչներին ու հրահրիչներին, այլև իրենց հատուկ` կտրուկ գործողություններով քաղաքից պարզապես վտարելով նրանց, ստիպված էին քաղաքը լքել ոստիկանների հսկողության ներքո:
Ո՞վ և ինչո՞ւ է կարծում, թե վանաձորցիները պակաս պատվախնդիր մարդիկ են, և աշխարհաքաղացիական գաղափարներով սուտ դասեր է տալիս` տարածք ու ժամանակ հատկացնելով քանիցս ձախողված այդ միջոցառման վերջնական կայացմանը, այն էլ ապրիլյան այս օրերին, երբ հայ ժողովուրդը պատրաստվում է նշելու իր միլիոնավոր զոհերի հիշատակի հերթական տարելիցը: Արդյո՞ք նույնքան «ժողովրդավար և մարդասեր» իրենց թուրք արյունակիցների ոճիրը արդեն մեր օրերում շարունակող ադրբեջանցիները:
Հարգելի՛ հայրենակիցներ, պատվախնդիր լոռեցիներ, հարկավոր է մերժումի ու դատապարտման խոսք ասել մոր մի քանի մոլորյալների հայրենադավ այս քայլին` միահամուռ և վճռական մեր «ՈՉ»-ը հնչեցնելով:Հարկ ենք համարում նաև նախազգուշացնել միջոցառման կազմակերպիչներին և նրանց օժանդակողներին, որ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն իրենք»:
Հիշեցնենք, որ վաղը Վանաձորը Հելսինկյան ասոցիացիայում պետք է տեղի ունենար «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, սակայն այսօր առավոտյան փառատոնի կազմակերպիչները ֆիլմերի ցուցադրումը չեղյալ են հայտարարել: