Բրազիլական ոստիկանությունը ուրբաթ հայտարարել է առնվազն երկու կանանց սպանություն իրագործած, իսկ այնուհետև նրանց հանդեպ հանիբալիզմ իրականացրած մեկ տղամարդու և երկու կանանց ձերբակալության մասին: Այս գործողությունները նրանք բնութագրել են, որպես ինքնամաքրման ծես, հայտնում է Hurriyet-ը:
Երեք մեղադրյալները «Կարտել» կոչվող աղանդ էին հիմնել, որի նպատակն էր մաքրել աշխարհը և կրճատել երկրի բնակչության թիվը: Մեղադրյալներից երկուսը 51 տարեկան են, մեկը`25:
Ըստ իրենց ծրագրի, նրանք տարեկան 3 կանանց պետք է վերացնեին: Եռյակի գործողությունների մանրամասները ներկայացված են նկարների և բացատրությունների միջոցով 50 էջանոց գրքում:
Նրանք ուտում էին զոհերին իրենց հոգիների մաքրելու համար, պատմել է ոստիկանության աշխատակիցը: Մարդակեր եռյակի զոհն են դարձել 20 և 30 ամյա երկու կանայք: