Home / Տեսանյութեր / Մարտի 1-ի մասին պատմող ֆիլմը Մաշտոցի պուրակում առայժմ չեն ցուցադրի

Մարտի 1-ի մասին պատմող ֆիլմը Մաշտոցի պուրակում առայժմ չեն ցուցադրի

Մարտի 1-ի մասին պատմող ֆիլմերը Մաշտոցի պուրակում մինչ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները չեն ցուցադրվելու, Epress.am-ին հայտնել է պուրակում բողոքի ակցիաների մասնակից բնապահպան Ռուզաննա Գրիգորյանը:

«Մենք քննարկեցինք և  նպատակահարմար չգտանք «Հայաստանի կորսված գարուն», «Օրագիր»  և «Հայաստան մինուս Ա1 պլուս»  ֆիլմները ցուցադրումը մինչ ընտրությունները, սակայն ընտրություններից հետո ցույց կտանք», – ասել է Ռուզաննան:

Հիշեցնենք, որ ֆիլմերի ցուց արդելու առաջարկը արել էր բժիշկ Երվանդ Կարապետյանը, ով ֆիլմերը ցուցարդելու պահանջով նախորդ շաբաթ պիկետ էր անցկացրել Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ: