Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը հայտնել է` որքան ընտրող կա Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ

Ոստիկանությունը հայտնել է` որքան ընտրող կա Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ

Ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է     2.482.593: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Համաձայն ոստիկանության տվյալների, 2.482.593-ից 684-ն այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձինք են:

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձանց թիվը 46-ն է, իսկ քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված մարդկանց թիվը` 11-ն է: