Home / Տեսանյութեր / Ոստիկանություն ներկայացած անձը պնդում է, որ ՀԱԿ անդամներին չի հարվածել

Ոստիկանություն ներկայացած անձը պնդում է, որ ՀԱԿ անդամներին չի հարվածել

Այսօր ոստիկանությունը, անդրադառնալով երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում պատգամավորների թեկնածուներ Բաբկեն Գարոյանին և Գայանե Առուստամյանին ծեծի ենթարկելու փաստին, նշել է, որ «ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 16-ին, ժամը 12.10-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտարարել, որ ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում վիճաբանել է Ն. Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին և Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին և հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ»:

Ըստ ոստիկանության՝ Վարդան Վ.-ն նաև հավելել է, որ ինքը ոչ ոքի չի հարվածել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):

Լուսանկարը՝ Արման Վեզիրյան, Հելսինկյան ասոցիացիա