Պակիստանի բնակիչներից մեկի ընտանիքում վեցոտանի երեխա է ծնվել: Ինչպես հայտնում է 1news.az-ը, հղում կատարելով իրանական Fars գործակալությանը, չնայած երեխայի առողջական վիճակը բավարար է գնահատվում, բժիշկները պնդում են, որ ոտքերի հեռացման վիրահատությունն անհրաժեշտ է: Այս առնչությամբ երեխայի ծնողները դիմել են երկրի հանրությանը` խնդրելով վիրահատության համար անհրաժեշտ գումար հավաքել: