Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը իրեն մեղավոր չի ճանաչում 77 անձանց սպանության մեջ: Նրա գործով առաջին նիստը ընթանում է Օսլոյում: Բրեյվիկը ընդգծել է, որ իրեն զինվորական հրամանատար է համարում, այդ իսկ պատճառով, իր գործը պետք է քննի ռազմական տրիբունալը, և ոչ թե հասարակ դատարանը: Դատարանի դահլիճից համաշխարհային հեռուստաընկերությունները ուղիղ հեռարձակում են իրականացնում: Դատարանում կարդում են Բրեյվիկի զոհերի ամբողջ ցուցակը, միաժամանակ նշվում է թե ինչ հանգամանքներում է մահացել այս կամ այն անձը, ըստ ամենայնի, դա ոչ մի ազդեցություն չի գործում մեղադրյալի վրա: Բրեյվիկը լսում է, ոչ մի էմոցիա չարտահայտելով, գրում է «Էխո Մոսկվին»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքուն հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Անդերս Բրեյվիկը խոստովանել էր, որ երկու հարձակումների պատասխանատուն ինքն է եղել, սակայն չի ընդունում ահաբեկչության մեղադրանքը: Նա իր քայլը բացատրում է Եվրոպան մահմեդականացումից փրկելու ցանկությամբ: