Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ներուժը` չկորցնելով ղարաբաղյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորմանը հույսը: Այս մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է երկուշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ:
«Մենք հզոր ռազմական արդյունաբերություն ենք ստեղծում, և, միաժամանակ, մեծ ծավալներով ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք ենք գնում և գնելու ենք: Գնվում են ու գնվելու են զրահապատ մեքենաներ, հրետանի, ռազմական ինքնաթիռներ, տարատեսակ զենքեր, ժամանակակից սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են մարտի համար»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով` ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, օկուպացիոն ուժերը պետք է հեռանան մեր հողից»: