Home / Տեսանյութեր / Գավառում խանութի տերը դանակահարել է իր վրա հարձակված երիտասարդներին

Գավառում խանութի տերը դանակահարել է իր վրա հարձակված երիտասարդներին

Ապրիլի 16-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Վիգեն Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա Շահեն Չանդոյանը:

Պարզվել է, որ ապրիլի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը և Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող Արման Հովսեփյանի  հետ և ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին և Սահակյանին:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել բաժին: