Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է: Հիշեցնենք, որ Օհանյանը մեղադրվում է վառելիքի յուրացման մեջ: Դատական նիստին չէին ներկայացել տուժողի ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը և Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Կարպետյանը միջնորդություն է ներկայցրել, որ դատական նիստը կարող են անցկացնել իր բացակայությամբ: Սակայն Վասակյանը ներկայացրած միջնորդության մեջ նշել է, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ և միջնորոդում է դատական նիստը հետաձգել երկու շաբաթով:
Դատավոր Մխիթար Պապոյանը հաջորդ դատական նիստը նշանակել է մայիսին 14-ին, ժամը 11.30-ին: