Home / Տեսանյութեր / Մինչ ԵՊԼՀ-ում քննարկում էին ԿԳՆ-ի ակտը, Աշոտյանը Զոլյանին տույժի ենթարկելու մասին հրաման է ստորագրել

Մինչ ԵՊԼՀ-ում քննարկում էին ԿԳՆ-ի ակտը, Աշոտյանը Զոլյանին տույժի ենթարկելու մասին հրաման է ստորագրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի» ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին:

ԿԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ` հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտը:

Հիշեցնենք, որ այսօր  ԵՊԼՀ-ի գիտխորհդի արտահերթ նիստի ընթացքում, որտեղ քննվում էր նշված ակտը, որոշում է ընդունվել, թե ակտի բոլոր դիտողություններն անհիմն են:

Այն, ըստ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի, կազմվել է իրավական խիստ խախտումներով, ինչպես նաև բովանդակային սխալ տեղեկություններով, որոնք բերվել են իբրև փաստեր: